Ֆրանց Կաֆկան և փոքրիկ աղջիկը

Ֆրանց Կաֆկան և փոքրիկ աղջիկը

Մի անգամ քաղաքային այգում զբոսնելիս Ֆրանց Կաֆկան տեսավ արտասվող աղջնակի: Երեխան կորցրել էր իր տիկնիկը: Կաֆկան սկսեց նրան հանգստացնել. «Բայց քո տիկնիկը բոլորովին էլ չի կորել, նա պարզապես տեղ է գնացել: Ես քիչ առաջ հանդիպեցի ու զրուցեցի նրա հետ,- ասաց գրողը:- Նա ինձ խոստացավ, որ քեզ նամակ կգրի: Վաղը ճիշտ այս ժամին նորից արի այգի և ես քեզ կբերեմ նամակը»:

Հաջորդ օրը Կաֆկան իսկապես նամակ բերեց, որտեղ տիկնիկը պատմում էր իր ճանապարհային արկածների մասին: Եվ դրանով սկիզբ դրվեց մի իսկական տիկնիկային նամակագրության, որը տևեց շաբաթներ ու դադար առավ միայն այն ժամանակ, երբ ծանր հիվանդ Կաֆկան ստիպված էր փոխել բնակության վայրը: Պատմում են, որ նույնիսկ կյանքի վերջին օրերին նա դեռ հիշում էր տիկնիկի նամակին սպասող աղջնակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում