Ադրբեջանում երաժշտության ուսուցիչը թմրանյութերի առևտրով է զբաղվում
23/06/2017 14:41
Նմանատիպ
Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում ոստիկանները բերման են ենթարկել երաժշտական դպրոցներից մեկի ուսուցիչ՝ 50-ամյա Փիքրեթ Բահրամովին, ով թմրանյութերի ակտիվ առևտրով է զբաղում: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az լրատվական կայքը:
Ոստիկանների կողմից իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում ուսուցիչը բերման է ենթարկվել և ներկայումս գտնվում է կալանքի տակ: Նրա կողմից վաճառվող թմրանյութերի ամբողջ պաշարը առգրավվել է:
Ուսուցիչ Բահրամովի խոսքով՝ թմրանյութերը գտել է ճանապարհներից մեկի ոչ երթևեկելի մասում և վերցրել միայն սեփական օգտագործման նպատակով, ոչ թե վաճառելու: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում