ՕԵԿ-ը կարող է ավելին

Չորրորդ ինքնիշխանությունը գրում է. «Մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ ՕԵԿ-ի, հրապարակել են իրենց կարգախոսները: Անհասկանալի է, թե ինչու է նշված կուսակցությունն այդպես գաղտնի պահում իր կարգախոսը: Կուսակցության քարոզչության պատասխանատու Հեղինե Բիշարյանը, որը սովորաբար հեռախոսազանգերին պատասխանելու խնդիր չունի, վերջին օրերին չի պատասխանում որևէ հեռախոսազանգի: Եվ այնուամենայնիվ, երեկ տեղեկացանք, որ ՕԵԿ-ի կարգախոսը այս ընտրություններին լինելու է հետևյալը. «Մենք կարող ենք ավելին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում