ՊԵԿ նախագահը Carrefour -ի հայաստանյան ներկայացուցչությունում բաժնեմաս ունի

«Ժամանակի» տեղեկություններով՝ Հայաստանում Ֆրանսիական Carrefour հիպերմարկետների ցանցի գործունեության հիմնական կասեցնողներից մեկն էր ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Վերջինս, սակայն, այդ ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում արդեն իր բաժինն ունի. Հայաստանում մասնաճյուղ պետք է բացեր Carrefour ընկերության տարածաշրջանային ներկայացուցչությունը, որը գործում է Դուբայում:

«Գ. Խաչատրյանը, տեղեկանալով այդ ընկերության հայաստանյան ծրագրի մասին, Դուբայում կարողացել է Հայաստանում բացվող մասնաճյուղերից բաժնեմաս ձեռք բերել: Ինչպես տեղեկացրել էինք, պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ստիպում են «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը վաճառել Carrefour-ին: Մեր տեղեկություններով՝ այս միտքը հուշել է Գ. Խաչատրյանը, և հիմա նա ամեն գնով նպաստում է այդ գործարքին»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում