Ս. Ալեքսանյանը Փակ շուկայի տարածքում «պրառաբություն» է անում

«Հայկական ժամանակը» գրել է, որ երեկ կեսօրին գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը’տխրահռչակ Լֆիկ Սամոն, Փակ շուկայի տարածքում սովորականի նման «պրառաբություն» էր անում’բանվորներին բորբոքված ինչ-որ բան բացատրելով: «Իր շքեղ մեքենան այդ ընթացքում պատգամավորը կայանել էր արգելված գոտում: Ըստ որում’ Ալեքսանյանը բանվորների հետ կանգնած էր’ շքախմբով հանդերձ: Մեքենան հնարավորինս ցուցադրաբար էր կայանած, ինքն էլ հնարավորինս ցուցադրաբար էր զրուցում»,- գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում