Վրաց-ամերիկյան զինավարժություններին 2014թ-ին կմիանան նաև Ադրբեջանը և Թուրքիան

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հնարավոր ‘ միանալ վրաց-ամերիկյան համատեղ զինավարժանքներին, որը պետք է տեղի ունենա 2014 թ-ին:
Ալասանիայի խոսքով’ Վրաստանի պաշտպանական գերատեսչությունը եկող տարի ծրագրում է զինավարժություններ արդեն բրիգադի մակարդակով, «ինչը վրացի զինվորականներին կօգնի ավելի մեծ եւ բարդ խնդիրների լուծման հարցում, եւ կմեծացնի նրանց մարտական պատրաստությունը»:
«Դրա հետ կապված’ մենք բանակցություններ ենք տանում առաջին հերթին ամերիկյան կողմի հետ: Ենթադրաբար, այդ զինավարժություններին կմիանան տարածաշրջանի երկրները: Բնական է, եւ մենք դա չենք թաքցնում, որ մենք առանձնահատուկ ռազմական համագործակցության մեջ ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Մենք արդեն եռակողմ բանակցություններ ենք անցկացնում, անցկացվել են նաեւ համատեղ շտաբային վարժանքներ: Ելնելով դրանից, մենք ենթադրում ենք, որ եթե մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնվի, առաջին հերթին դա կվերաբերի այդ երկու երկրներին»,- ասել է Ալասանիան:
Agile Spirit 2013 վարժանքները ՆԱՏՕ-ին մասնակցելու ուղղված հերթական քայլն է: Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի երկրներից միայան Վրաստանն է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը իրականցվում է ավելի խորացված մակարդակով (ID):
Վրաստանի պաշտպանության նախարարը գնահատել է զորավարժությունը, որպես ՆԱՏՕ-ի անդամակցությանն ուղղված կարևոր քայլ:«Դրանք գումարտակի մակարդակով անցկացված վարժանքներ էին: Դրանք հատուկ էին նրանով, որ ամերիկյան կողմի հետ միասին համատեղ շտաբ էր ստեղծվել, եւ նրանք ղեկավարում էին այդ գործողությունները: Այդ համատեղ շտաբային վարժանքներն ավելի խորացրեցին մեր համագործացկությունն ամերիկացի գործընկերների եւ ՆԱՏՕ-ի հետ»,- նշել է նախարարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում