ԲՀԿ-ն վերցրել է ՀԱԿ-ի կարգախոսը

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կարգախոսները հիշեցնում են 2009թ. ընտրությունների ժամանակ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կարգախոսը: Եթե այն ժամանակ ՀԱԿ-ն ավագանու ընտրություններին մասնակցում էր «Փոխենք Հայաստանը, սկսենք Երևանից» կարգախոսով, ապա ԲՀԿ-ն կոչ է անում’ «Սկսենք Երևանից», «Փոխելու ենք»:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը կարգախոսների նմանությունը մեկնաբանել է այսպես. «ԲՀԿ ներկայացուցիչները երկար ժամանակ խոսում են փոփոխությունների անհրաժեշտության մասին, և բնական է, որ եթե ոչ մենք, ապա ո՞վ պետք է այս ընտրությունների շանսն օգտագործի փոփոխությունների իրականացնելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում