Քաղաքացին ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև հացադուլ է անում

«Ժողովուրդ»-ը գրել է, որ երևանցի Սուսիկ Հակոբջանյանը երեկ հացադուլ է հայտարարել ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև և պահանջում է հանդիպում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ։ 3 օր գլխավոր դատախազության մոտ հացադուլ անելուց հետո տարեց կինն այն կշարունակի Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ։

Հակոբջանյանի պատմելով՝ իր որդուն ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսուչները մեղադրում են անհատ ձեռնարկատիրության մեջ, թե իբր նա տանը գաղտնի զբաղվում է բիզնեսով, մինչդեռ, կնոջ վստահեցմամբ, իր որդին՝ Հրաչիկ Աղաբեկյանը, հասարակ բանվոր է տպարանում, որի տնօրենն ապրանք է ներկրել Հայաստան իր որդու անունով՝ առանց նրանից այդ մասին թույլտվություն հարցնելու»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում