ԵԱՀԿ-ն շփման գծում մշտադիտարկում կանցկացնի

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն’ Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում’ Ակնայի (Աղդամի) շրջանի մոտակայքում, վաղը կանցկացվի հերթական մշտադիտարկումը:

Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը և ֆինանսական կառավարման գրասենյակի ղեկավար Ջոնաթան Ֆերրաբին։
Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն և Խրիստո Խրիստովը։

Մշտադիտարկման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նախատեսում են հատել շփման գիծը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում