ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ալիևի հետ

Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Յան Քելլին (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ քննարկել ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս վիճակի եւ բանակցությունների հեռանկարի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերել առաջիկա երկու օրերին հայ-ադրբեջանական շփման գծում Անջեյ Կասպրշիկի կողմից մշտադիտարկում իրականացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում