Օր օրի իրավիճակը փոխվում է. Մանուկ Սուքիասյան

«Առաքելություն» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը չհերքեց Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ Ահարոն Ադիբեկյանի կատարած այն հայտարարությունը, համաձայն որի’ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող թեկնածուներից ամենահայտնին Տարոն Մարգարյան է:

Անդրադառնալով Ադիբեկյանի այն հայտարարությանը’ ըստ որի «Առաքելություն» կուսակցությունն առանձնակի կերպով չի ուսումնասիրվելու կենտրոնի կողմից, քանի որ ըստ նրանց այդ ուժը մեկ տոկոսի շեմը հազիվ թե անցնի, aravot-am-ի հետ զրույցում վերջինս նշել է. «Ադիբեկյանի գնահատականը որոշակի առնչություն ունի իրականության հետ, քանի որ դեռեւս չի մեկնարկել մրցաշարը, հետևապես քաղաքական ծրագրերի, քաղաքական գաղափարախոսության մասին կա իրազեկության ցածր գործակից: Բայց օր օրի, եթե չասեմ՝ ժամ առ ժամ իրականությունը փոխվում է: Ես կարծում եմ, որ քարոզարշավի ընթացքում Ադիբեկյանը կփոխի իր դիրքորոշումն ու գնահատականները»

Հետևեք մեզ նաև Telegram-ում