Թուրքիայի բանակի սպաների թիվը կրճատվում է

Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հրապարակած տվյալների համաձայն’ եթե նախորդ ամիս թուրք սպաների թիվը կազմում էր 39 հազար 303 սպա, ապա արդեն ապրիլ ամսին նրանց թիվը կրճատվել է’ հասնելով 39 հազար 155-ի: Եթե նախկինում Թուրքիայի զինվորականների թիվը հասնում էր 700 հազարի, ապա այժմ նրանց թիվը կազմում է 681 հազար 881: Իսկ Թուրքիայի ռազմածովային հրամանատար Նուսրեթ Գյուների հրաժարականից հետո Թուրքիայի զինված ուժերի 148 սպաներ ևս հրաժարական են տվել:
2002 թվականին իշխանության եկած Էրդողանն ու նրա գլխավորած կուսակցությունը շարունակում են պայքար մղել երկրում զինվորականության դեմ, որոնք հանդիսանում են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի առաջ քաշած աշխարհիկության սկզբունքի պահապանները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում