Հայ-իրանական հարաբերություններում իրանահայերը առանձնատուկ տեղ են գրավում. Հ. Հակոբյան
Նմանատիպ
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Հայ-իրանական հարաբերություններում իրանահայերը առանձնատուկ տեղ են գրավում, այդ մասին ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հակոբյանը խոսելով իրանահայերի մասին, իր գոհունակությունն է հայտնե լ Իրանի իշխանությունների՝ կրոնական փոքրամասնությունների, հատկապես հայերի ազատ գործունեության հարցում վարած քաղաքականության հանդեպ:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, շեշտելով, որ հայ-իրանական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, հավելել է, որ Թեհրանը ցանկանում է, որպեսզի մշակույթի, գիտության, սպորտի, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա հնարավորությունները օգտագործվեն երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու գործում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում