Ես լուրջ եմ վերաբերվում իշխանության հետ բանակցելու առաջարկին. Րաֆֆի Հովհաննիսյան

«Համերաշխություն» շարժման անդամ Դավիթ Սահակյանն այսօր Իջևանում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո վերջինիս առաջարկեց բանակցություններ սկսել իշխանությունների հետ:

Ի պատասխան Ր. Հովհաննիսյանն ասաց, որ լրջագույնս է վերաբերում հնչեցված առաջարկին, սակայն, պահն է, որ մինչև ապրիլի 9-ը գործող նախագահը լուրջ վերաբերի այդ առաջարկին:

Նա նաև հավելեց, որ հիմա պատմական ժամանակաշրջան է, երբ պետք է սահմանվի ժամանակակից Հայաստանի ապագան, որն օրացուցային առումով ապրիլի 9-նն է:

«Որքան էլ ինձ քննադատեն, ես կսպասեմ մինչև ապրիլի 9-ը և հույս կտածեմ, որ քաղաքացիական պայքարը, որն ավելի բարձր է ցանկացած կուսակցությունից, կհաղթանակի ապրիլի 9-ին և կլինի սահմանադրական, իրավական պետություն»,- հավելեց Հովհաննիսյանը:

Առաջարկը հնչեցրած Դավիթ Սահակյանը պատասխանը լսելուց հետո հույս հայտնեց, որ Ր. Հովհաննիսյանը ցնցումների չի տանի, ինչին ի պատասխան Զարուհի Փոստանջյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը միաձայն ասացին, թե այդ հարցով պետք է դիմել Սերժ Սարգսյանին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում