«Կինը Աստծո հարսն է»
04/07/2017 17:50
Նմանատիպ
Կինը Աստծո հարսն է, ասին,
Աստծո գինու թասն է, ասին,
Ա՜խ, չէ, աստծո հարճն է կինը,
Աստծո գինու փարչն է կինը:
Աստծո գինին անմահական`
Հարբեցնում է Աստծուն անգամ,
Սուրբ գրկի մեջ աստվածային,
Ծախվում է միշտ սատանային…
Այնինչ, որպես իր մորն արթուն`
Աստված էլ է մորը պաշտում:
Լռիր, անմիտ սիրտ իմ անհաշտ,
Մեղք է մայրս աստվածապաշտ:
Ինչո՞ւ ընկնես մորս աչքից,
Ո՞նց ձեռ քաշենք այն հրաշքից,
Որ մեծ մայրն է մորս կյանքի,
Հրաշք մայրն է տիեզերքի:
Հովհաննես ՇԻՐԱԶ
Հետևեք մեզ նաև Telegram-ում