Ստամբուլի նահանգապետարան է ներկայացվել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություն անցկացնելու խնդրագիրը
05/07/2017 18:33
Նմանատիպ
Պոլսո Հայոց պատրիարքարանը տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի տնօրինությամբ Ստամբուլի նահանգապետարան է ներկայացրել պատրիարքական ընտրություն անցկացնելու խնդրագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանի լրատվական ծառայությունից:
Խնդրագրի հետ նահանգապետարան են ներկայացվել հանգստյան կոչված Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակի մասին բժշկական տեղեկագրերը, ինչպես նաև նրա համար խնամակալ կարգելու մասին դատական որոշումը:
Խնդրագրի մեջ ներկայացված են նաև 2017 թվականի մարտի 15-ին գումարված Եկեղեցական համագումար ժողովի ժամանակ պատրիարքական տեղապահի ընտրության արդյունքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում