Խորհրդավոր հավաք Դուբայում

Մամուլում գրվել է արդեն, որ մարտի 19-ից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը Դուբայում հանգստանում էին: Որոշ տեղեկություններով, սակայն, այդ հանգստին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը և ռուսաստանաբնակ մի քանի այլ հայ գործարարներ: Մի քանի օր տևած բանակցություններ-հանգստից հետո Արկադի Ղուկասյանն ու մյուսները վերադարձել են, իսկ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը, ինչպես արդեն հայտնի է, վերադարձել են ավելի ուշ’ մարտի 31-ին:

«Հրապարակ»-ի փոխանցմամբ, քննարկված հարցերի շրջանակը գաղտնի է պահվում, սակայն, որոշ տեղեկություններով, առանցքային հարցերը եղել են Սերժ Սարգսյանի ինաուգուրացիաից հետո ձևավորվելիք ապագա կառավարության, կառավարության ղեկավարի, ինչպես նաև կադրային այլ հարցեր: Թերթի տեղեկություններով, ինչ-որ ընդհանուր պայմանավորվածություններ, այնուամենայնիվ, ձեռք են բերվել, բայց թե կոնկրետ որ հարցերի շուրջ, հայտնի չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում