Վանաձորի ավտոճանապարհին վթարից տուժած պայմանագրային զինծառայողը թեթև քերծվածքներ է ստացել

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհահատվածին տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալ տեղափոխված պայմանագրային զինծառայողը թեթև քերծվածքներ է ստացել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զինծառայողը տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ։

«Պայմանագրային զինծառայողը հանդիսանում է տվյալ մեքենայի վարորդը։ Նա շատ թեթև քերծվածքներ է ստացել և այս պահին նորմալ վիճակում է։ Այժմ հոսպիտալում զննություն է անցնում»,- ասաց Հովհաննիսյանը։

Հուլիսի 7-ի առավոտյան Լոռու մարզի Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով երկու հոգի՝ 1 պայմանագրային զինծառայող և 1 քաղաքացիական անձ տեղափոխվել են Վանաձորի զինվորական հոսպիտալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում