Թույլ չտաք , որ գրպանեն այս հաղթանակը. Ստյոպա Սաֆարյան

«Մեր այսօրվա հիմնական նպատակը ապրիլի 9-ից առաջ միմյանց լսելն է, քանի որ փետրվարի 18-ին մենք բոլորս բողոքողներ էինք, իսկ 18-ից այս կողմ  այլևս բողոքող չենք, մենք տեր ենք այն իշքանությանը, որը պատկանում է քաղաքացուն, նոյեմբերյանցուն», -այսօր այս մասին Նոյեմբերյանում տեղի ունեցող բարևարշավի մասին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Շարունակելով խոսքը վերջինս ասաց. « փետրվարի 18-ի ընտրությունը ձեր պաշտպանության կարիքն ունի, եթե մենք զլանանք տեր կանգնենք մեր հաղթանակին, եթե չկատարենք երկրորդ քայլը, ապա անիմաստ է դառնում մեր ընտրությունը»,-ասաց նա և հավելեց’ «վստահ եմ, որ դուք հաղթանակը զիճող մարդիկ չեք»:

«Թույլ չտաք , որ գրպանեն այդ հաղթանակը: Դա ընտրություն չէ, դա ճակատագիր է, որը դուք եք ընտրել», -դիմելով ժողովրդին ասաց Սաֆարյանը:

Եզրափակելով խոսքը նա կոչ արեց ապրիլի 9-ին մասնակցել հանրահավաքին և ավարտին հասցնել սկսած գործը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում