Շենգավիթ վարչական շրջանում կունենանք սպորտային խաղահրապարակ. Տարոն Մարգարյան (Տեսանյութ)

Երևանի քաղաքպետ Տարոն Մարգարյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում Շենգավիթ վարչական շրջանում գործող համար 52 դպրոցի բակում կառուցվող մարզահրապարակի մասին գրել է. «Սա ներդրումային ծրագիր է, որն իրականացնում ենք Մարսել քաղաքի հետ համագործակցելով: Ծրագրի իրականացման արդյունքում, Շենգավիթ վարչական շրջանում, կունենանք սպորտային խաղահրապարակ, որից կօգտվեն ոչ միայն դպրոց հաճախող աշակերտները, այլև հարակից բակերի երեխաները»:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գործող համար 52 դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող առաջին ծրագիրն է։

Մարզահրապարակի շինարարությունը նախատեսված է ավարտել մինչև մայիսի 1-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում