Ռամոսնն ու Ալոնսոն ինքնակամ են դեղին քարտի արժանացել

ՈՒԵՖԱ-ն մանրակրկիտ ուսումնասիրում է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Ռեալ»-«Գալաթասարայ» (3:0) հանդիպման այն դրվագները, երբ դեղին քարտի էին արժանացել «Արքայական ակումբի» ֆուտբոլիստներ Սերխիո Ռամոսն ու Խաբի Ալոնսոն: Այս մասին տեղեկացնում է «The Guardian-ը:

Հիշեցնենք, որ նշված ֆուտբոլիստները երկրորդ դեղին քարտն էին ստացել թուրքական թիմի հետ երեկ կայացած խաղում և որակազրկվել էին 1 խաղով:

ՈՒԵՖԱ-ն կարծում է, որ Ռամոսն ու Ալոնսոն ամեն ինչ արել են այս պատժին արժանանալու համար, որպեսզի զրոյացնեն դեղին քարտերը, քանի որ այս զույգի հաղթողը կարծես թե պարզ է, իսկ առջևում կիսաեզրափակիչ փուլի հանդիպումներն են:
Եթե ՈՒԵՖԱ-ն ապացուցի, որ ֆուտբոլիստները միտումանվոր են խախտում կատարել, ապա նրանք կարող են որակազրկվել 2 խաղով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում