Բակո Սահակյանը պատվիրակություն է ընդունել Գերմանիայից

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին եւ այդ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Հեսսենի եւ Արցախի միջեւ հարաբերությունների հաստատման եւ զարգացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգրված է Գերմանիայի եւ նրա առանձին միավորումների հետ փոխգործակցությամբ’ այն արժեւորելով քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական տեսանկյուններից: Այս համատեքստում երկրի ղեկավարը ողջունել է Արցախի ուսումնական հաստատություններում գերմաներեն լեզվի ուսուցմանն աջակցելու Հեսսենի երկրամասի պատրաստակամությունը’ որպես համագործակցության խոստումնալից սկիզբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում