«Հուշերի երկրում»

«Հուշերի երկրում»

Կյանքը լռում է, աղմուկը մեռնում.
Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում
Անցյալն ու ներկան իրար է խառնում,
Իմ սրտում ոսկե անձրև է մաղում։

Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար —
Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք,
Կա խորհրդավոր, դյութող մի խավար,
Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք։

Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում,
Վերհուշերի մեջ — մի անսուտ դրախտ,
Մի անանց վայելք, անխաբ հիացում —
Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ…

Վահան ՏԵՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում