«Հրաչին սպանել են Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը». տեղի ունեցավ Հ. Մուրադյանի հիշատակին նվիրված մոմավառություն

Այսօր, ինչպես եւ հայտարարվել էր նախօրոք, Ազատության հրապարակում ժամը 20:00-ից մեկնարկեց մոմավառություն, որը նվիրված էր Պռոշյանի գյուղապետ, Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից մեկի՝ Հրաչ Մուրադյանի հիշատակին: Վերջինս երկու օր առաջ սպանվել էր Պռոշյան գյուղում:

Ինչպես հաղորդում է Tert.am-ը, մի շարք քաղաքացիների հետ մոմավառությանը մասնակցում էին նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Սարդարապատ շարժման անդամ Տիգրան Խզմալյանը և մի շարք այլ հասարակական գործիչներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան հերոսամարտի ազատամարտիկի հիշատակը:

Մոմավառության մասնակիցներն Ազատության հրապարակ էին եկել «Ապահով Հայաստանում հերոսները սպանվում են», «Հրաչին սպանել են Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը» և այլ գրություններով պաստառներով:

Հիշեցնենք, որ վաղը ժամը 11.30-ից 15-րդ թաղամասի ավտոմեքենանաների սպասարկման կենտրոնի մոտից Պռոշյան գյուղ կշարժվեն երթով, որին կարող են միանալ ցանկացողները: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում