Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան

«Իրատես de facto» թերթի հստակ տեղեկություններով’ հունիս ամսին Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան: Ինչ ասել է Լեհաստան’ բոլորը գիտեն: Վերջինս հետխորհրդային երկրների արեւմտյան կուրատորն է, այնտեղից են «ծագել» բոլոր կարգի «գունավոր» հեղափոխությունների արեւները:

»Սերժ Սարգսյանի այցն այս փուլում հետաքրքիր է մի շարք առումներով. նախ’ դարի դիլեմայի. այն է’ Մաքսային միությո՞ւն, թե՞ ԵՄ հարեւանություն եւ ասոցացման համաձայնագիր: Եվ ապա, ԵՄ երկրների դոնորների’ նոյեմբերին սպասվող համաժողով:

Ու եթե սրան էլ գումարում ենք այն հանգամանքը, որ օրերս Լեհաստանում էր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով, ի դեպ, հանդիպել էր ոչ միայն Լեհաստանի իր պաշտոնակցի, այլեւ, ոչ ավել-ոչ պակաս, երկրի նախագահ Բ. Կոմորովսկու, Սենատի նախագահ Բ. Բորուսեւիչի հետ, ու, ոչ ավել-ոչ պակաս, տնտեսական հարցերի, հայ-լեհական առեւտրաարդյունաբերական պալատ ձեւավորելուն զուգընթաց, քննարկել ռազմական արդյունաբերությանը վերաբերող հարցեր, կարեւորելով «Լյուբավա» ընկերության եւ ՀՀ պաշտպանության նախարարության Չարենցավանի հաստոցաշինական գործարանի միջեւ ստորագրված հայ-լեհական համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիրը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում