Ասթմայով հիվանդների համար եռակի, քառակի թանկ դեղեր են ներկրել

Արդեն մի քանի ամիս է՝ հայաստանյան դեղատներից բացակայում են ասթմայով հիվանդների համար նախատեսված «Բեկլաֆորտե» եւ «Դիտեկ» դեղերը։ Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Փոխարենը դեղատներում հայտնվել են վերոնշյալ երկու դեղերին իրենց արժեքով մոտ 2-4 անգամ գերազանցող այլ դեղեր, որոնք ասթմայով հիվանդ քաղաքացիների վստահեցմամբ՝ ոչ միայն շատ թանկ են, այլեւ ցածր արդյունավետություն ունեն, քանի որ չեն պարունակում այն հիմնական նյութը, ինչ նախկին դեղերը։

«Բեկլաֆորտեն» արժեր հինգ հազար դրամ, «Դիտեկը»՝ 11 հազար։ Դրանց փոխարեն դեղատներում վաճառվում է «Սերետաիտ» դեղը, որն արժե 24 հազար դրամ։ «Առավոտին» ահազանգած քաղաքացիները, որոնց խոսքերով՝ 10-15 տարուց ավելի օգտագործում էին «Բեկլաֆորտե» եւ «Դիտեկ», բժիշկները, որպես մատչելի տարբերակ, նշանակում են «Ատրովենտ», որն արժե յոթ հազար դրամ։ Բայց, ըստ բողոքի հեղինակների, ան նույնպես չի պարունակում «Բեկլամետազոն» նյութը, ինչը որ առկա էր նախկին դեղերում…»,- գրում է «Առավոտը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում