Ինչու են վնասել Գյումրու ավագանու անդամի մեքենան

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը կոտրել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի ավտոմեքենայի ապակին և դուռը, գողացել թվային հիշողության 2 հասարակ սարքեր’ ընդամենը 8000 դրամ արժեքով: Սա վերջին ութ տարում «Ասպարեզ» ակումբի և դրա աշխատակիցների գույքի նկատմամբ կատարված ութերորդ հարձակումն է. բոլոր հարուցված քրեական գործերը մնում են չբացահայտված:

Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել, է որ մեկուկես տարի է, ինչ Շիրակի մարզի ոստիկանապետ է, և սա առաջին դեպքն է, երբ Լևոն Բարսեղյանի մեքենայի ապակին են ջարդում: Թերթի այն դիտարկմանը, որ վերջին ութ տարիներին սա ութերորդ դեպքն է, Կարեն Բաբակեխյանը պատասխանել է. «Ութ տարիների համար չեմ կարող պատասխանել: Դեպքի առիթով հարուցված է քրեական գործ, այս պահին դեռ որևէ բան պարզ չէ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում