Մայրաքաղաքում ԲՀԿ-ի վարկանիշը չի հասնում նույնիսկ 6 տոկոսի

«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի’ վերջերս «Սիվիլիթասի» պատվերով սփյուռքից հրավիրված սոցիոլոգներն իրականացրել են օբյեկտիվ սոցհարցում, թե ինչքան վարկանիշ ունի մայրաքաղաքում Վարդան Օսկանյանի գլխավորած ԲՀԿ ցուցակը։ Պարզվել է, որ այդ վարկանիշը չի հասնում նույնիսկ 6 տոկոսի, և հենց այդ պատկերը հանգեցրել է նրան, որ համ ինքը’ Վարդան Սիվիլիթասիչը, փորձում է խոսել մայրաքաղաքի խնդիրների մասին, համ ԲՀԿ-ի երիտասարդական հատվածը սկսել է իրեն հրապարակավ դրսևորել բավականին ագրեսիվ’ շեշտը դնելով հակաքարոզչության վրա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում