«Ժառանգությունը» դիմել է քաղաքապետարան` ապրիլի 9-ին նաև երթ անելու համար
05/04/2013 10:07
Նմանատիպ
Երեկ «Հժ»-ին հայտնի է դարձել, որ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայով երթ անցկացնելու վերաբերյալ:
Քաղաքապետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երեկվա դրությամբ իրազեկման ճակատագիրը հայտնի չէր: Այն ոչ ընդունվել էր ի գիտություն, և ոչ էլ մերժվել քաղաքապետարանի կողմից:
Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը նման պատասխանատու որոշում չի կայացնի առանց նախագահական նստավայրից կոնկրետ ցուցում ստանալու:
Ապրիլի 9-ին Երևանի Ազատության հրապարակում նախատեսվում է մեծ հանրահավաք, որի ժամանակ տեղի է ունենալու 2013 թ. նախագահական ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի երդման արարողությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում