Բագրատյանը կքնարկի Սերժ Սարգսյանի ինագուրացիային մասնակցելու հարցը

Մասնակցելո՞ւ է ապրիլի 9-ի Աժ հատուկ նիստին’ Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային, հարցրել է «Հրապարակը» նախագահի նախկին թեկնածու, նախկին վարչապետ, Աժ պատգամավոր Հրանտ Բագրատյանին: Վերջինս ասել է, որ իրենք այս երկու օրը կհրավիրեն կուսակցության քաղխորհրդի նիստ և այս հարցի առնչությամբ որոշում կկայացնեն: Ի՞նչ եք կարծում’ ի՞նչ որոշում կկայացվի, հարցրել է թերթը: «Ես բարեկիրթ մարդ եմ և պետք է անպայման լսեմ իմ կուսակցության անդամներին»: Իսկ հնարավո՞ր է որոշում կայացնեք, որ մասնակցելու եք Րաֆֆի Հովհաննիսյանի «ինաուգուրացիային»: «Դա ևս չեմ բացառում»,- ասել է Բագրատյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում