ՀԱԿ-ում չեն որոշել ԲՀԿ­-ին հրավիրել համագումարին, թե՝ ոչ

Ապրիլի 13-ին կայանալիք նորաստեղծ ՀԱԿ կուսակցության համագումարի հրավիրյալների ցանկը դեռ չի կազմվել, բայց մի բան հստակ է’ դրանց թվում չեն լինի իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներ: Իսկ ԲՀԿ-ին հրավեր կլինի՞, հետաքրքրվել է «Հրապարակը» Վահագն Հայոցյանից: «Դեռ չենք որոշել, բայց, ամենայն հավանականությամբ, կքննարկենք»: Համագումարի օրակարգում կլինեն կանոնադրական փոփոխությունների, ծրագրային և այլ հարցեր: Թերթի հիշեցմամբ’ ՀԱԿ համագումարը, ինչպես իշխող ՀՀԿ-ինը, ՕԵԿ-ինն ու այլընտրանքային ԲՀԿ-ինը, տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրում’ նախկին Մելիք-Ադամյանի դահլիճի փոխարեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում