Ուր որ գնաս՝ հետդ կգամ

Երեկ Վանաձորում Րաֆֆի Հովհաննիսյանը հեռակա կարգով դիմել է Սերժ Սարգսյանին ու ասել. «Ես մեղավոր եմ, սուրբը դուք եղեք, բայց եթե դրեցիք ձեռքը մեր Սահմանադրության, Սուրբ Գրքի վրա’ ինձ հետ մեկտեղ գնալու եք դժոխք»:

Փաստորեն, Սերժ Սարգսյանի հետ ինչ-որ տեղ գնալը Րաֆֆի Հովհաննիսյանի համար սեւեռուն գաղափար է դարձել: Քանի կար’ առաջարկում էր միասին գնալ ԱԺ’ արտահերթ ընտրությունների, հիմա առաջարկում է միասին գնալ դժոխք… Մի խոսքով’ ճիշտ եւ ճիշտ հանրահայտ Վլեի «Ուր գնաս հետդ կգամ» երգի պես:

Ի դեպ, ավելի ուշ’ արդեն Սպիտակ քաղաքում, Րաֆֆին զարգացրել է իր այս գաղափարը եւ ավելի հեռուն գնացել’ հայտարարելով. «Րաֆֆի´, Սե´րժ, եկեք կորչենք»: Որոշ տեղեկությունների համաձայն’ ներկաները բուռն հավանություն են տվել այս առաջարկին: Եվ դա միանգամայն հասկանալի է. առաջին անգամ քաղաքական գործիչն ինքն իրեն կորչելու կոչ է անում:

Ինչեւէ: Եթե այսպես շարունակվի’ մեծ է հավանականությունը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաջորդ «բարեւարշավը» տեղի կունենա Երեւանի Ավան համայնքում, իսկ ավելի կոնկրետ’ Աղի հանքում: Եվ, ի դեպ, այնտեղ էլ կավարտվի:

Չորրորդ ինքնիշխանություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում