ՀԱԿ-ը վերանայում է Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նիստերին իրենց մասնակցության հարցը

«Անկեղծ ասած’ ես այլևս շատ չեմ հետաքրքրվում էթիկայի հանձնաժողովով, քանի որ անիմաստ եմ համարում մեր մասնակցությունն այնտեղ և կարծում եմ իրականում մենք կդադարեցնենք մեր մասնակցությունն այնտեղ, խմբակցությունը կարծում եմ դրական որոշում կկայացնի իմ ներկայացրած տեսակետին»,- այս մասին հայտնել է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Վերջինիս խոսքով ԱԺ ՀԱԿ խմբակցությունը վերանայում է Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նիստերին իրենց մասնակցության հարցը:

Տիկին Սարգսյանը հանձնաժողովում է գարնանային նստաշրջանից և փոխարինում է’ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Նա հասցրել է մասնակցել ընդամենը 2 նիստի. «Բայց նույնիսկ 2-րդի կարիքը չկար, ամեն ինչ շատ հստակ էր, շատ տեսանելի: Իմ կարծիքը ձևավորվել է հենց առաջին նիստից հետո: ՀՀԿ-ն արդեն աշնանային նստաշրջանում հասկացավ, որ դա միակ հանձնաժողովն է, որտեղ նա վերահսկողություն չի կարողանում անել և որոշեց այդ բացը շտկել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում