«Պատահաբար ես պատահում կյանքում»
20/07/2017 16:29
Նմանատիպ
Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբար…
Թե կուզես՝ լռի՛ր
Թե կուզես՝ ոռնա՜,
Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ:
Թե կուզես՝ խցիր բերանդ բարձով,
Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.
Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն,
Հավատացյալ չես՝ աստծուն հավատա.
Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել- իզո՜ւր,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել-իզո՜ւր…
Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց,
Եվ սերն իսկական հենց այս է որ կա.
-Պատահաբար ես պատահում կյանքում,
Անհրաժեշստաբար հրաժեշտ տալիս…
Պարույր ՍԵՎԱԿ
Հետևեք մեզ նաև Telegram-ում