«Մարդ ափի մեջ»
Նմանատիպ
Աշխարհում կա ջահելություն
Կա կյանք
Կա սեր
Կան տղաներ և աղջիկներ
Կա շեկ կա սև:
Եվ մի աղջիկ
Սև աչքերով սև մազերով
Ինձ գերել է խելքից հանել իր նազերով:
Գալիս է նա և շատ հաճախ
Ձեռքս բռնում ափս բացում
Սև աչքերը մերթ կկոցում
մերթ լայն բացում
մերթ փակում է
Սկսվում է գուշակումը:
Ապու Ապու կապու կապու
Եկ մի տեսնենք ինչ կա ափում
Աթու աթու թուհ հա թուհ
տեսնենք տղան ինչ է ասում
Անամ փերու չանամ փերու:
Եվ մի օր էլ չեմ համբեում
Գիտեմ Գիտեմ
Գուշակ էլ ես կախարդ էլ ես
Չէ որ դու ինձ ոտքով գլխով կախարդել ես
Բայց իմ ափը ինչ է տալիս
Ինք գիտես որ մի ափը
մինչև անգամ ծափ չի տալիս
Ախար ինչ կա այդ ափի մեջ
Կուզես դառնամ ՄԱՐԴ ԱՓԻ մեջ:
Մարդկանց առաջ և քո առաջ
Ահավասիք ինքս եմ բացում
Ինչ որ ունեմ ինչ որ չունեմ
Իմ հեգու մեջ
Մարդկանց առաջ և քո առաջ
Ահավասիկ ինքս եմ բացվում
Ինչպես մանուկն օրորոցում
Երբ Շոգում է:
Պարույր ՍԵՎԱԿ
Հետևեք մեզ նաև Telegram-ում