Ընդդիմության ոչ էֆեկտիվ քայլերի արդյունքում իրավիճակը հայտնվել է փակուղում. Ժիրայր Սեֆիլյան

«Եթե այսօր մենք ուժ չգտնենք վեր կանգնելու կուսակցական շահերից, տանուլ կտանք: Իրավիճակից մեզ հնարավոր կլինի դուրս գալ միայն ու միայն համայն հայության ուժերի մեկտեղումով»,- ասաց մասին այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:

Նա նշեց, որ իրենք հստակ ծրագիր ունեն, թե ինչ պետք է արվի եւ դա ներկայացրել են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Դժբախտաբար, մինչ օրս բոլոր ընդդիմադիր ուժերը գործել են միանման, հույսեր փայփայելով Սահմանադրական դատարանից, բացասական պատասխան ստանալուց հետո փորձել են ժողովրդի ընդդմությունն արտահայտել փողոցում, առանց կազմակերպելու եւ վերջում չեն կարողացել խուսափել բախումներից: Մարտի մեկի փորձը ունենալուց հետո նույն ճանապարհով գնալը անխոհեմություն է»,-ասա նա և հավելեց, որ Հայաստանում միշտ ընդդիմության ոչ էֆեկտիվ քայլերի արդյունքում իրավիճակը հայտնվել է փակուղում, ամեն հինգ տարին մեկ ժողովուրդը մոբիլիզանում է նախագահական ընտրությունների ժամանակ, որովհետեւ գիտակցում է, որ պետական համակարգ ձեւավորված չէ, եւ ամեն ինչ կախված է մեկ մարդուց:

Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով’ ստեղծված պայքարը չպետք է տանել փակուղի. պետք է դուրս գալ այդ փակուղուց, արհամարհել ռեժիմի կողմից պարտադրված կանոնները եւ օր առաջ լծվել զուգահեռ իշխանություն ձեւավորելու գործին:

Նա իրենց առաջարկած ծրագիրը սկսելու հարմար պահը համարում է ապրիլի 9-ը: «Այդ օրը պետք է լինի զուգահեռ իշխանություններ ձեւավորելու սկիզբը, ինքնակազմակերպման սկիզբը, ինչքան շատ լինի ներկայություն, այնքան ընդհանուր գործը կհեշտանա»,-ասա նա՝ կոչ անելով չնստել տեղերում, այլ ներկա լինել Ազատության հրապարկում:

«Սկսվել է նոր ազատագրական պայքար, ոչ թե Արցախը միավորելու գաղափարով, այլ հայկական պետություն ստեղծելու գաղափարով, ավարտը լինելու է հաղթանակ»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Եզրափակելով խոսքը նա նշեց, որ պետք չէ նայել Ազատության հրապարակում հավաքվածների թվին, դա չէ ցույց տալիս ժողովրդի պատրաստակամությունը եւ վիճակը, իրականում ժողովրդի մեծ մասը պատրաստ է ամեն ինչի, եթե հստակ տեսնի պայքարի հեռանկարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում