Պռոշյանի գյուղապետի հիշատակի երթը սկսված է (Տեսանյութ)

Երթ մինչև Պռոշյան գյուղ, ուր կկայանա ապրիլի 2-ին սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հուղարկավորության արարողությունը:

Երևանի Շիրազի փողոցից (15 թաղամաս) քիչ առաջ մի խումբ երիտասարդներ, «ՀՅԴ» կուսակցության ներկայացուցիչներ, ազատամարտիկներ երթով շարժվեցին դեպի Պռոշյան գյուղ՝ մասնակցելու Հրաչ Մուրադյանի հուղարկավորության արարողությանը, որը տեղի կունենա այսօր՝ ժամը 14.00–ին։

Երիտասարդների թվում են նաև դպրոցականներ, որոնք ձեռքներին պահել են «Մենք բոլորս Հրաչ Մուրադյան ենք», «Հրաչ Մուրադյանին սպանեց ներքին թշնամին», «Արյունը վրեժով ենք մաքրելու» և այլ բովանդակությամբ պաստառներ։

Տեսանյութը՝ Tert.am կայքից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում