Հայտնի կլանի հերթական զոհը Պռոշյանի գյուղապետն է

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիշատակը, ով ըստ նրա’ դարձավ «հայտնի կլանի հերթական զոհը»։

Վերջինս, սակայն, չնշեց, թե ում նկատի ունի՝ «հայտնի կլան»ասելով։

«Հարցրե՛ք Արթուր Բաղդասարյանին, Վիկտոր Դալլաքյանին, Արտաշես Գեղամյանին, Հայկ Բաբուխանյանին, ովքեր հայտնի մարդուն ժամանակին մեղադրել են սպանությունների մեջ», – ասաց Հմայակ Հովհաննիսյանը։

Ասուլիսին մեկ այլ հյուր ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ընդմիջեց, և խնդրեց չբացահայտված սպանությունը չօգտագործել ի նպաստ սեփական անձի քաղաքականության մեջ կայացման։

«Թող որևիցե մեկը իրեն իրավունք չվերապահի դեռևս չբացահայտված սպանությունը քաղաքականացնի, չի կարելի դա։ Հասկանում ենք, որ ուզում եք քաղաքականության մեջ դեր ունենալ, բայց չի կարելի դիակների, նման պայմաններում քաղաքական կեցվածք դրսևորել, կարծում եմ դա սխալ է և անբարոյական»,- ասաց նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում