ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ Ազգային կոնգրես խմբակցությունը որոշել է չմասնակցել ապրիլի 9-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:

Լյուդմիլա Սարգսյանը ասաց. «Պատճառը չափից դուրս հստակ է’ մենք արդեն հայտարարել ենք, որ նախագահական ընտրությունները կայացած չեն, և Սերժ Սարգսյանը չի ընտրվել: Հետևաբար մենք չենք կարող մասնակցել մի ինաուգուրացիայի, որի ժամանակ երդվողը լեգիտիմ չէ»:

Նա նաև ավելացրեց, որ խմբակցության նիստում բոլորը համակարծիք են եղել’ չմասնակցել երդմնակալության արարողությանը:

Այն հարցին, թե այսօր խմբակցությունն ամբողջական կազմով էր նիստն անում, տիկին Սարգսյանը հստակ չպատասխանեց և ասաց. «Խմբակցությունը քվորում ուներ»: Փորձեցինք հստակեցնել’ մասնակցե՞լ են Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը խմբակցության նիստին, Լյուդմիլա Սարգսյանը չպատասխանեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում