AM | RU
USD
EUR
RUB

Ծովինարի պատրաստած տիկնիկները հատուկ վերաբերմունքի են արժանանում շատերի կողմից

 

Ծովինար Սանթուրյանի ձեռագրին ծանոթ մարդիկ նրա տիկնիկներին ճանաչում են անմիջապես. գանգրահեր, ժպտերես ու բարի` այնպես, ինչպես հեղինակն է: Ծովինարի հերոսներին սկզբում չէր հաջողվում «ժպտալ», քանի որ հելյունով ժպիտ ստանալ հնարավոր չէր, դրա համար էլ հեղինակը հելյունից անցավ տեքստիլի: Եվ քիչ անց լուրջ տիկնիկների կողքին հայտնվեցին արև-տիկնիկներն ու մյուս ժպտերեսիկները: Նրանց շարքը համալրելու մասին հեղինակը վաղուց է մտածում, միայն թե ժամանակը չի հերիքում: Բայց խոստանում է` նոր հերոսները շուտով պատրաստ կլինեն, և արև-տիկնիկի կողքին կհայտնվեն ծառ-տիկնիկը, երկինք-տիկնիկը, լուսին-տիկնիկը և այլն, այսինքն` այն ամենը, ինչ սիրում է հեղինակը: «Տիկնիկներս արտացոլում են իմ ներաշխարհը: Այն, ինչ ուզում եմ տեսնել, զգալ, նրանց միջոցով արտահայտում եմ, դրա համար էլ նրանք ինձ համար շատ թանկ են, ուղղակի տիկնիկ չեն: Նրանք իմ ընկերուհիներն են, որոնց հետ զրուցում եմ, կիսվում, պատմում իմ մտահոգություններն ու երազանքները»,-ասում է Ծովինարը: Տիկնիկների հանդեպ հատուկ վերաբերմունքը Ծովինարի մոտ ձևավորվել է մանկության շրջանում: Բազմազավակ ընտանիքում ծնված աղջնակը հնարավորություն չի ունեցել սրտի ուզածի չափ հանել-հագցնել անխոս «ընկերուհիներին»: Մանկուց կիսատ մնացած երազանքներն այսօր կյանքի են կոչվում. « Փոքր ժամանակ շատ տիկնիկներ չեմ ունեցել, քանի որ չորս քույր էինք, և ծնողներս չէին հասցնում շատ տիկնիկներ առնել: Այն, ինչ այն ժամանակ չեմ կարողացել անել, հիմա եմ անում. նկարազարդում եմ նրանց հագուստը, գեղեցիկ կոշիկներ ու գուլպաներ եմ կարում նրանց համար: Իմ տիկնիկներին հագցնում ու զարդարում եմ այնպես, ինչպես աղջկաս կհագցնեի»,-անկեղծանում է տիկնիկագործը:

Իր ստեղծած հերոսների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքն է պատճառը, որ նրանց հրաժեշտ տալուց հետո էլ Ծովինարը հետաքրքվում է տիկնիկների ճակատագրով. «Իմ աշխատանքները ներկայացված են հուշանվերների խանութներում: Շատերն իրենք են ցանկացել, որ ներկայացնեմ իրենց մոտ: Մի անգամ խանութներից մեկում նկատեցի, որ տիկնիկս մի անկյունում հենց այնպես ընկած է: Վատ զգացի ու խանութի տիրոջն ասացի, որ չեմ ուզում այլևս համագործակցել իր հետ: Անմիջապես վերցրեցի տիկնիկն ու դուրս եկա»:

Նման դեպքեր, սակայն, մեկ-մեկ են լինում: Տիկնիկագործն, ընդհանուր առմամբ, գոհ է այն վերաբերմունքից, որին խանութում արժանանում են իր հերոսները, իսկ ավելի շատ ոգևորվում` հեզ հերոսների համատարիմ «ընկերուհիների»` երեխաների վերաբերմունքից: «Գիտեք հետաքրքիրը որն է, որ նույն տեսակի ոչ մի տիկնիկ մյուսներին նման չի լինում, նրանք ասես, մարդիկ լինեն` և´ իրար շատ նման, և´ տարբեր: Գուցե դա է պատճառը, որ երբեմն մեծ դժվարությամբ եմ բաժանվում նրանցից: Բայց այնքան մեծ բավականություն եմ ստանում` տեսնելով, թե ինչ հոգատարությամբ են երեխաները վերաբերում նրանց և ուրախանում»,-ասում է Ծովինարը:

Եվ քանի որ գանգրահեր հերոսները հիմնականում դառնում են երեխաների անբաժանելի ընկերները, ուստի Ծովինարը երբեք չի մտածել դրանք կավից սարքելու մասին. «Տիկնիկը պետք է լինի փափուկ ու ջերմ, որ գրկես ու ջերմություն զգաս»:

Ծովինարի հեղինակած տիկնիկների տեսականին խայտաբղետ է` թե´ հասակով, թե´ հագուկապով նրանք տարբեր են: Ամենափոքր տիկնիկն ունի ընդամենը 14 սմ հասակ, իսկ ամենամեծը` 40 սմ: Ըստ այդմ` տարբեր են նաև գները` 4000-40000: Այդ միջակայքը, հեղինակի խոսքով, պատահականորեն չի ընտրվել. «Յուրաքանչյուր դետալի վրա մանրամասն աշխատում եմ` մատների, աչքերի, ականջների և այլն: Կան մոդելներ, որոնց համար կարում եմ կաշվից կոշիկներ, բազմաշերտ զգեստներ: Այսինքն` տիկնիկի արժեքը կախված է նրա վրա արված աշխատանքից, զգեստից ու աքսեսուարներից: Ու նաև բոլոր հաճախորդներին պարտադիր հարցնում եմ` հավանել են, թե ոչ: Եթե ինչ-որ բան չեն հավանում, նորը պատրաստում ուղարկում եմ անվճար»,-բացատրում է տիկնիկագործը: Բայց դժգոհության առիթներ չեն եղել, բացատրությունը Ծովինարը տեսնում է հաճախորդների նմանության մեջ. «Հետաքրքիրն այն է, որ իմ բոլոր հաճախորդները շատ նման են իրար, նրանց աշխարհը նման է իմին, երևի այլապես չէր էլ կարող լինել, քանի որ, հակառակ դեպքում, նրանք չէին կարող հավանել ու հասկանալ իմ տիկնիկներին»:

Ծովինարի տիկնիկները մի քանի անգամ ներկայացվել են ցուցահանդեսներում, բայց մյուս տարի հեղինակը նախատեսում է անհատական ցուցահանդես կազմակերպել, որին տարբեր տիկնիկներ կցուցադրվեն. հնարավոր է`նրանց մեջ լինեն նաև ասեղնագործած հայկական զարդանախշերով զգեստներ կրող տիկնիկներ:
Ապագայի հետ կապված շատ ծրագրեր ունի Ծովինարը, որոնցից մեկն էլ մանկական հագուստ ու աքսեսուարներ կարելն է. բնականաբար, այստեղ ևս տիկնիկներն իրենց տեղը կունենան. դրանց վրա պատկերված կլինեն դարձյալ տիկնիկներ:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ 

Լրահոս
Կառավարությունը նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 233 դեպք Պուտինը երեք գեներալի է աշխատանքից ազատել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ». Ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության նիստը շատ բուռն է անցել. մանրամասներ «Ժողովուրդ». Ո՞վ կնշանակվի Ռազմական ոստիկանության պետ «Հրապարակ». ԱԱԾ-ի ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել «Հրապարակ». Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 6 Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 135-ի Ամուլսարի տարածքից 7 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն. Էդգար Ջանոյան Համայնքի 11 զոհերը Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ էին. Մանրամասներ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է Ամուլսարում մեքենան անցել է ցուցարարի ոտքի վրայով, սկսվեց նստացույց Հրապարակվել են Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքից կադրեր ու Ոստիկանություն Սիմոնյանի արած զանգի ձայնագրությունը Սիրիայում իսրայելական օդուժի հարվածի հետևանքով 15 զինվորական է զոհվել Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. տուժել է 40 մարդ Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնել․ Տիգրան Ավինյան Ամուլսարում 2-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ հանքի շահագործման. ՈՒՂԻՂ Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը նոր պաշտոն կստանա Մենք ունենալու ենք կորոնավիրուսից իջեցող մահացածություն. Արսեն Թորոսյանը նոր թվեր հրապարակեց. ՈՒՂԻՂ Արթուր Վանեցյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ, ցավակցական նամակ հղել Լիբանանի դեսպանին Ջերմուկցիները մենակ են մնացել. Վահագն Վարագյան (տեսանյութ) Փաստաբան. Ալեն Սիմոնյանի հոգեկան խիստ հուզմունքի մասին խոսելը անթույլատրելի է Նորակոչիկների զինվորական երդման արարողությունները կիրականացվեն առանց տեսակցությունների ու հրավերների Հայաստանը պետք է ցույց տա, որ Լիբանանի ժողովրդի, նաև Լիբանանի հայ համայնքի կողքին է․ Սուրեն Սարգսյան Օրենքի հետ բացարձակ կապ չունեցող գործողություններ են տեղի ունենում, սա աբսուրդ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արսեն Թորոսյանը մնում է ամենաքննադատվող քաղաքական գործիչների շարքում. «Մեդիա պաշտպան» Օդի ջերմաստիճանը զգալի կբաձրանա Ինձ համար անսպասելի էր. փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը՝ պաշտոնից ազատվելու մասին Ոստիկանությունը գործողություններ է կատարում M GROUP ընկերությունում, փաստաբանի հավաստմամբ՝ դրանք ուղեկցվում են լիազորությունների չարաշահմամբ 3-5 մլրդ դոլար. Բեյրութի նահանգապետը գնահատել է նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած վնասի չափը (տեսանյութ) Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները M Group ընկերությունում են. ՈՒՂԻՂ ՀՀ երկու փոխոստիկանապետերը հրաժարականի դիմո՞ւմ են ներկայացրել Ինչո՞ւ չեն արվում հակամարմինների թեստեր՝ պարզելու համար կորոնավիրուսի տարածվածության աստիճանը. Էլինար Վարդանյան Ռուսաստանը պայթյունի հետևանքով տուժածների համար Բեյրութում շարժական հոսպիտալ կտեղակայի Ինչ-որ մեկը վերջին պահին դիմում է ներկայացրել և դառնալու է տնօրեն. կա´մ մարզպետի բարեկամն է, կա´մ էլ կաշառք է տվել Բեյրութում պայթյունից մահացածների թվում 6 հայ կա․ ՀՀ ԱԳՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan