Տիգրան Սարգսյանը ռուս պաշտոնյայի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները

ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:

Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական կապերից, այդ թվում՝ առևտրատրաշրջանառության ոլորտում աճի միտումներից, և նշել, որ այն զարգացնելու լուրջ ներուժ գոյություն ունի:

Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցերի:

Մասնավորապես, վարչապետ Սարգսյանը և Ալեքսեյ Լիխաչովը քննարկել են դեպի Հայաստան ներդրումների ներգրավմանը, ֆինանսական, ծառայությունների մատուցման բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող ծրագրեր:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և այլ հարցերի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում