«Դա՛րդըս լացեք, սարի սըմբուլ»

Դա՛րդըս լացեք, սարի սըմբուլ,
Ալվան-ալվան ծաղիկներ.
Դարդըս լացեք, բաղի բլբո՛ւլ,
Ամպշող երկնուց զով-հովեր…

Երկինք-գետինք գլխուս մթնան,
Անտուն-անտեր կուլամ ես.
Յարիս տարա՜ն — ջանիս տարա՜ն,
Հոնգո՛ւր-հոնգո՛ւր կուլամ ես…

Ա՜խ, յարս ինձի հանեց սըրտեն,
Անճար թողեց ու գընաց.
Սըրտիս սավդեն — խորունկ յարեն
Անդեղ թողեց ու գընաց:

Դա՛րդըս լացեք, սարի սմբուլ,
Ալվան-Ալվան ծաղիկներ,
Դա՛րդըս լացեք, բաղի բլբուլ,
Ամպշող երկնուց զով-հովե՜ր…

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում