Անիմաստ էմոցիոնալ զեղումներ` քաղաքական օրակարգում

«Առավոտի» խմբագրականում նշված է.«Րաֆֆի Հովհաննիսյանը բազմաթիվ դրական կողմեր ունի: Մարդկանց հետ շփվելու նրա բաց, անկեղծ ոճը, ընդդիմախոսներին չվիրավորելու, չվատաբանելու պատրաստակամությունը իմ մեջ և, վստահ եմ, շատերի մեջ հարգանք և համակրանք է առաջացնում: Մեծ հաճույքով Րաֆֆիի նման եղբայր կունենայի: Բայց քաղաքականությունը այլ բան է: Իհարկե, պարտադիր չէ, որ այն դաժան և ցինիկ լինի: Բայց պարտադիր է, որ քաղաքականությունը ձևակերպի ինչ-որ իրատեսական, շոշափելի նպատակներ: Երբ այդ նպատակները ձևակերպում է Րաֆֆի Հովհաննիսյանի հարգարժան պապը, ես դրա դեմ ընդվզում եմ (հասկանալով , իհարկե, որ իմ սփյուռքահայ եղբայրները այլ կարծիքի են): Ես էլ եմ իհարկե ուզում, որ մեր փոքր Հայաստանը դառնա ավելի մեծ՝ ընդհուպ մինչև «ծովից ծով»: Բայց ես նաև հասկանում եմ, որ քաղաքական օրակարգում նման էմոցիոնալ զեղումների ձևակերպումն անիմաստ է, եթե ոչ վտանգավոր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում