«Քնքուշ լուսնի շուշան-փոշին»

— Քնքուշ լուսնի շուշան-փոշին
Մաղեց հեզ գետի վըրա.
Մեղմիկ խըշշաց ցորեն, ցողուն,
— Սիրտըս անդո՜րր կը ծըփա:

Ուռիները նազա՜ն-ծածա՜ն,
Տերևները կը շընչեն,
Ծիտ ու ծիծեռ ճուղքի վըրան
Վառ երազում կը նընջեն…

Լուռ կը ծորե աստղը շողե՜ր
Ու ծըղրիդը կը ծըղրա.
Քամին կերգե գաղտնի երգե՜ր,—
— Միտքըս հեռո՜ւ կը սըլանա…

Լուսնակն անցավ,— մութը մըթին
Մաղեց հեզ գետի վըրա…
Ծանըր խըշշաց լացող ուռին,
—Սիրտըս տըխո՜ւր կը հևա…

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Կատարում է Մարիետա ԲԱԴԱԼՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում