Արձանագրվել են մի շարք ապրանքների թանկացումներ, սպասվում են նորերը

Հայաստանյան խանութներում կրկին արձանագրվում են թանկացումներ: Վերջին մի քանի օրերին թանկացել են մի քանի տեսակի ծխախոտներ: Մատակարարները խանութատերերին զգուշացրել են, որ շուտով այլ ապրանքներ էլ են թանկանալու: Մասնավորապես կթանկանա «Կոկա-կոլան»: Դրա յուրաքանչյուր կես լիտրանոց շշի մեծածախ գինը թանկանալու Է 15 դրամով: Արդեն թանկացել է գարեջրի որոշ տեսակներ: Կես լիտրանոց շշի գինը 350 դրամից դարձել է 370 դրամ: Թանկացումները, ինչպես խանութատերերին տեղեկացրել են մատակարարները, պայմանավորված են հիմնականում դրամի արժեզրկմամբ, տնտեսական ոչ լավատեսական սպասումներով…: Իսկ այս վատ սպասումները իրենց հերթին պայմանավորված են սպառման ծավալների նկատվող անկմամբ: Խանութատերերն ասում են, որ իրենց խանութներից մշտապես գնումներ անող հաճախորդների մի մասը արդեն գնացել է երկրից, մի մասն էլ պատրաստվում է գնալ:

«Հայկական ժամանակ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում