Րաֆֆու մեսիջը նախագահին

«Ժամանակ» թերթը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ապրիլի 5-ի հանրահավաքին, գրում է, որ տպավորությունը երկակի է. մի կողմից այն ամենասակավամարդն էր, մյուս կողմից՝ դրա էներգետիկան ամենից մեծն էր.
«Ապրիլի 5-ի Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը երեւի թե ամենակոշտն էր իր ձեւակերպումներով։ Հովհաննիսյանը նախաապրիլիննյան հետորաբանության կոշտությամբ, հանրահավաքային էմոցիոնալությամբ եւ որդուն խաղի մեջ ակտիվ ներգրավելով մեսիջ էր հղում Սերժ Սարգսյանին։

Մեսիջ երկու առումով. Նախ՝ որպեսզի իշխանությունների մոտ չառաջանա որեւէ սադրանք իրականացնելու ցանկություն, եւ երկրորդ՝ որպեսզի մինչեւ ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանը որեւէ քայլ անի Րաֆֆի Հովհաննիսյանին ընդառաջ։ Այս պարագան հատկապես պարզ էր, երբ Հովհաննիսյանը հայտարարեց, որ մինչեւ ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանը ժամանակ ունի, եւ եթե նա կամ Վեհափառը ասելիք ունեն, ապա իրենք պատրաստ են լսել այդ ասելիքը։

Ապրիլի 9-ին շատ քիչ ժամանակ է մնում, եւ Սերժ Սարգսյանն ըստ էության ունի որեւէ բան անելու երկու օր։ Կամ էլ Սերժ Սարգսյանը դադար կվերցնի եւ կսպասի, թե ինչքան բազմություն է հավաքելու հրաարակում Հովհաննիսյանը եւ ինչ ծրագրային առաջարկներ է ներկայացնելու։

Բայց, ընդհանուր առմամբ, նկատելի է, որ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին որոշել են իրար չխանգարել՝ դրանում չտեսնելով քաղաքական նպատակահարմարություն…»,- գրում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում