Մեղրաձորցիները բողոքում են

Այսօր Մեղրաձոր գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնելու: Նրանք բողոքում են ցիանային արտադրամաս կառուցելու հանքարդյունաբերողների նախագծի դեմ, տեղեկացնում են Panarmenian.net-ը: Ըստ աղբյուրի, բնակիչները տեղեկություն ունեն, որ Բնապահպանության նախարարությունը պատրաստվում է դրական եզրակացություն տալ «Մեղրաձոր Գոլդ» ընկերության ներկայացրած այդ նախագծին:

Այս խնդիրը գոյություն ունի դեռ անցած տարվանից, երբ գյուղացիներն իմացան հանքարդյունաբերողների’ ոսկու կորզման ցիանային արտադրամաս կառուցելու նախագծի մասին: Ու խնդիրն ավելի բարդացավ, երբ գյուղապետը հանքարդյունաբերողների կողմն անցավ:

Մեղրաձորցիներն այժմ բողոքում են` հասարակական լսումներն ուղեկցվել են անձնական պայմանավորվածություններով, տեղի բնակչության վրա ճնշումների գործադրմամբ, կոռուպցիոն ռիսկերով ու օրենքի խախտումներով: Սրանից բացի բնապահպանները հայտարարում են, որ վաղուց Մեղրաձորի ոսկու հանքավայրի փակ շահագործումից անցել են բաց շահագործման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում