Չորս իտալացի լրագրողներ առեւանգվել են Սիրիայում

Իտալական լրատվամիջոցներն այսօր տեղեկատվություն են տարածել` հղում անելով Իտալիայի Արտաքին գործերի նախարարությանը առ այն, որ սիրիացի գրոհայինները առեւանգել են չորս իտալացի լրագրողների:

Ինչպես տեղեկացում է ռուսական Ինտերֆաքսը` հղում անելով իտալական աղբյուրներին, իտալացիները Սիրիայում էին տեղի իրադարձությունների մասին ֆիլմ նկարահանելու համար:

Դեպքից հետո Իտալիայի ԱԳՆ-ն զգուշանալու կոչ է արել առևանգված լրագրողների հանդեպ: Իտալական գերատեսչությունն ընդգծել է, որ լրագրողների ֆիզիկական անվտանգությունը գերակա է:

Հիշեցնենք, որ Սիրիայում ապստամբությունը շարունակվում է արդեն երկու տարի: Իշխանության համար պայքարի ընթացքում զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում