Վրացիները կրկին սովորում են ռուսերեն

Վերջերս հիմնված Վրաց-ռուսական մշակութային, հումանիտար, տնտեսական զարգացման միջազգային կենտրոնը բացել է ռուսաց լեզվի անվճար դասընթացներ: Առաջին խմբերը բացվել են Գուրջաանիում: Նախատեսվում է դրանց բացումը երկրի ողջ տարածքում հայտնում է «Կովկասյան հանգույցը»:

Կենտրոնը ստեղծվել է Մոսկվայում հունվարի 15-ին, նրա հիմնադիրներն են գործարար Գելա Զավրաշվիլին, օլիմպիական չեմպիոն Միխայիլ Մամիաշվիլին և դերասանուհի Եկատերինա Սեմյոնովան: Այսօր կազմակերպությանն անդամակցում է 50 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում