Թուրք գիտնականները փորձում են նորովի կեղծել վերջին 100- ամյակի պատմությունը

Թուրքիայի Գիրեսուն համալսարանում «Միջազգային հրապարակում հայերի անհիմն հայտարարություններն ու Ղարաբաղում «էթնիկ մաքրումները»» անվանումով հակահայկական գիտաժողով է տեղի ունեցել: Թուրք գիտնակնները կոչ են արել միմյանց լավ ուսումնասիրել պատմական իրադարձությունները, որպեսզի ավելի ճիշտ կարողանան հակադարձել հայերի պնդումներին: Գիտաժողովում ելույթ ունեցողները հանդես են եկել Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան խնդրի հարցում հայկական տեսակետի դեմ «վերլուծություններով»: Գիտաժողովին մասնակցել է նաեւ այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորման» (ASIMDER) տխրահռչակ ղեկավար Գյոքսել Գյուլբեյը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում